News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիային, Բելգիային եւ Իսպանիային, որտեղ իսլամի հետեւորդներին չադրա կրելն արգելող օրենքներ են ընդունվել, որոշել է միանալ նաեւ Նիդեռլանդները:

Այսուհետ Հոլանդիայում հանրային վայրերում (դպրոցներ, հիվանդանոցներ, վարչական հաստատություններ եւ հասարակական տրանսպորտ) դեմքը փակող հագուստ հագնողները կտուգանվեն 405 եվրոյի չափով:

Ըստ RT-ի, հոլանդացիները տարբեր կերպ են արձագանքել նորամուծությանը: Twitter-ում ակտիվորեն քննարկում են արգելքը: Ոմանք գրում են, որ հիմա մերկ շրջելն ավելի էժան է, քան չադրայով զբոսնելը: Սակայն նաեւ նոր օրենքին սատարող մեկնաբանություններ կան, որոնք նույնիսկ հստակ հակաիսլամական դիրքորոշում են արտահայտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ