News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երեւանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ կարեւորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երեւանյան նիստը, որը Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարեւոր բաղկացուցիչներից է:

Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարեւորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ եւ այլն:

Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթանցքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ