News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Արմեն Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի առողջական վիճակում որեւէ առաջընթաց չի գրանցվել, կյանքին վտանգ է սպառնում: Իսկ Հակոբ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի, վիճակում փոքր-ինչ առաջընթաց կա: Նա կարծես դուրս է եկել շոկից, գիտակցություն առկա է: Համեմատաբար լավ է գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանի առողջական վիճակը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 26-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ