News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քենիացի իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն ցանկանում է ամուսնանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ Մալիայի հետ եւ պատրաստ է դրա դիմաց 70 ոչխար, 50 կով եւ 30 այծ տալ:

Կիպրոնոն նշել է, որ վաղուցվանից է երազում ամուսնանալ 16-ամյա Մալիա Օբամայի հետ: «Նա ինձ հետաքրքրել է 2008 թվականից: Անկեղծ ասած, ես մինչ օրս որեւէ մեկի հետ չեմ հանդիպել եւ խոստացել եմ հավատարիմ լինել նրան»,-ասել է տղամարդը, հաղորդում է Washington Times-ը:

Կիպրոնոն նախատեսում է Օբամայի դստերն առաջարկ անել այս տարվա հուլիսին՝ Օբամայի Կենիա այցի ժամանակ:

Նա նաեւ պնդում է, որ ԱՄՆ նախագահի դստեր նկատմամբ իր սերն «իսկական» է եւ նրա հոր փողերն այստեղ կապ չունեն: Նա նաեւ հավելել է, որ պատրաստ է հարսնացուին տալ 70 ոչխար, 50 կով եւ 30 այծ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ես Մալիային կսովորեցնեմ կով կթել, ուգալի (եգիպտացորենի շիլա) եւ մուրսիկ (ավանդական կաղամբի թթու Քենիայում) պատրաստել, ինչպես դա անում են քալենջին էթնիկ խմբի մյուս կանայք»,-ընդգծել է Ֆելիքս Կիպրոնոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ