News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդան դուրս է եկել նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկիի գլխավորած ընդդիմադիր «Օրենք եւ արդարություն» կուսակցությունից, որը նախագահի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածությունը:

«Ինձ համար բնական է, որ եթե դու դառնում ես նախագահ, այլեւս որեւէ կուսակցական գործունեություն չի կարող լինել»,-ասել է Դուդան եւ հավելել, որ ինքը ցանկանում է լինել բոլոր լեհերի նախագահը, ոչ թե միայն կուսակցության անդամների, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Dziennik Baltycki-ն:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 24-ին, որտեղ Դուդան հավաքել է 51,55 տոկոս ձայն, իսկ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 48,45 տոկոս ձայն:

Ընտրություններից հետո առաջին օրը Դուդան դուրս է եկել փողոց եւ մետրոյի մուտքի մոտ, ամենաբանուկ հատվածում սկսել է անցորդներին սուրճ բաժանել:

Լեհաստանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ