News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը 900 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստի ժամանակ հայտարարեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը հիմնադրամի «նվիրատու-բարերար» կոչումով պարգեւատրեց ամերիկահայ բարերարին։

Նշենք, որ Հայաստանի կառավարության ընդունելությունների տանն այսօր ընթանում է հիմնադրամի նիստը, որին ներկա են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հոգաբարձուների խորհրդի 24 անդամները։ Նիստի ընթացքում Արա Վարդանյանը ներկայացնելու է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ