Նոր Նորքի վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 26-ին ոստիկանություն է դիմել նրա եղբայրը:
Դավիթ Մուրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Մերուժան Մ.-ի դին՝ սեւացած վիճակում:
Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: