News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկերոջ Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց կատարեց Լիբանան:

Այցելությունը մեկնարկեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպումով։

Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի վարչապետն ասաց, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ եւ փոխշահավետ հարաբերությունները եւ պատրաստակամ են հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցության զարգացման եւ առավել ընդլայնման համար։ Կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալների ավելացումը։

Հանդիպմանը վարչապետ Սալամն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Երկուստեք կարեւորվեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, Միջին Արեւելքում զարգացումների շուրջ։

Հանդիպմանը արծարծվեց Լիբանանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ դրանց խորհրդին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընդունելությունը լիբանանցիների կողմից:

Նախարար Նալբանդյանը վարչապետ Սալամին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Լիբանանի խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, նշեց, որ ջերմությամբ է հիշում 2011թ. Հայաստան կատարած իր այցելությունը, եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարությանը։

Զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը, խորհրդարանականների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Լիբանանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին միջինարեւելյան զարգացումները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ