News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ոստիկանությունը կալանավորել է 30 տարի փախուստի մեջ գտնվող իտալական մաֆիայի պարագլխին։ 56-ամյա Պասկուալե Սկոտտին ձերբակալվել էր Ռեսիֆի քաղաքում։

Սկոտտին Նեապոլում ղեկավարում էր Camorra մաֆիական խմբավորումը։ Իրավապահներն ապացուցել են 1980թ. նրա կատարած 20 սպանությունների փաստը։ 1983թ. նրան ձերբակալել էին։ Կալանքի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել, եւ մաֆիոզին մի քանի անգամ վիրավորվել էր, ինչի հետեւանքով նրան տեղափոխել էին բանտային հոսպիտալ, որտեղից նա 1984թ. դիմել էր փախուստի։

1991թ. նրան հեռակա կարգով դատապարտել էին ավելի քան 20 մարդու սպանության, ապօրինի զենք պահելու եւ դրամաշորթության համար, գրում է Lenta-ն Reuters-ի հղումով։

Բրազիլիայում նրան ձերբակալել էին մատնահետքերի նույնականացման շնորհիվ։ Նա Բրազիլիայում ընտանիք էր կազմել եւ երեխաներ ուներ։ Մաֆիոզիին կալանավորել էին իր երկու երեխաներին դպրոց բերելու ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ