News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը «փայլուն» է գանահատում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքը։

NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով հիմնադրամի կատարած աշխատանքներին՝ վարչապետը մասնավորապես ասաց. «Հիմնադրամի աշխատանքները ես գնահատում եմ դրական եւ այն գումարները, որ հավաքագրվել են, նպատակային են օգտագործվել։ Ղարաբաղում էլ տարբեր ուղղություններով աշխատանքներ են իրականացվել՝ կրթական ոլորտում, ճանապարհաշինարարության մեջ եւ այլն»։

Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ հիմնադրամը կհամալրվի նոր ֆինանսական միջոցներով, որոնք կնպաստեն Հայաստանում եւ ԼՂՀ-ում տարբեր խնդիրների լուծմանը։

Նշենք, որ մայիսի 27-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը կայացել է հիմնադրամի նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հոգաբարձուների խորհրդի 24 անդամները։ Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ