News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հերթական անգամ կփոխհատուցի Սիրայի, Լիբանանի եւ Իրաքի  հայերի անձնագրերի համար մուծվող տուրքերը։

Ինչպես նշվում է մայիսի 27-ի կառավարության որոշման մեջ, 2015թ. առաջին եռամսյակում տրվել է 281 անձնագիր, սակայն առանց պետական  տուրքի վճարման։ Դրանցից 235-ը տրվել են Սիրիայում, 39-ը Լիբանանում եւ 7-ը Իրաքում։  Անձնագրերը տրվել են ՀՀ քաղաքացիներին եւ հայկական արմատներով օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել եւ առաջին անգամ դիմել են անձնագիր ստանալու խնդրանքով։

Պետական  տուրքի փոխհատուցման համար հատկացվել է 17 մլն 180 հազար դրամ։

Կառավարությունը պարբերաբար փոխհատուցում է նշված երկրների հայերի անձնագրերի պետական տուրքերը։ Փոխհատուցումը հատկացվում է եռամսյակը մեկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ