News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը տեղեկատվություն է ներկայացրել առաջիկա օրերին պատգամավորների գործողումների վերաբերյալ:

Ըստ այդմ՝

2015 թվականի հունիսի 7-11-ը Սեվծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 45-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Քիշնեւ (Մոլդովա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արամ Մանուկյանը:

2015 թվականի հունիսի 7-11-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

2015 թվականի մայիսի 27-ից հունիսի 3-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հարցերի եւ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը (մայիսի 27-29-ը) եւ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը (մայիսի 27-ից հունիսի 3-ը):

2015 թվականի հունիսի 3-6-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հռոմ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ