News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սլավյանսկայա» ռուսական միջնակարգ դպրոցին Երեւանում նոր տարածք հատկացնեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին կայացած Կառավարության նիստում։

Դպրոցի ղեկավարությունը Չարենցի փողոցի վրա գտնվող Խրիմյան Հայրիկի անունը կրող դպրոցի 3-րդ եւ 4-րդ հարկերում տարածք կստանա։ «Սլավյանսկայա» դպրոցը հիմնվել է 1997թ․եւ մինչ այս պահը տեղակայված էր Գեւորգ Էմինի անվան համար 182 դպրոցում։

Այս պահին Հայաստանում  գործում է ՌԴ բանակային կայազորի  6 ռուսական դպրոց, որոնցից 2-ը՝ Երեւանում, մնացածը ՝ Արտաշատում, Մեղրիում, Արմավիրում եւ Գյումրիում։ Հանրապետությունում գործում է 1 պետական ռուսական դպրոց՝ ռուսաբնակ Ֆիոլետովո գյուղում։ Եվս 39 դպրոցում, ադ թվում՝ 2 մասնավոր դպրոցում, գործում են ռուսական ժամեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ