News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը վառառքի է հանում ազգային փոստային ծառայությունը՝ «Հայփոստ» ընկերությունը: Կառավարությունն այս որոշումը կայացրել է այսօր՝ մայիսի 27-ի իր նիստում, անսպասելի, առանց նախնական քննարկումների:

Որոշման գրավոր բացատրության մեջ նշվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի փոստային կապի զարգացմանը եւ նոր ներդրումներ, ժամանակակից սարքավորումներ ու տեխնիկա կներգրավի, կհանգեցնի փոստային բաժանմունքների ենթակառուցվածքների վերականգնմանը:

Նշենք, որ 2006 թվականից «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2009-14 թվականներին ընկերությունը մոտ 20 մլն դոլարի ներդրում է կատարել, ինչպես նաեւ սկսել առաջին, թեեւ սահմանափակ քայլերը, փոստային բաժանմունքների միջոցով ֆինանսական ծառայությունների զարգացման ուղղությամբ:

2012թ.-ին ՀՀ կառավարության և նշված ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր:

Նկատենք, որ մի քանի օր առաջ՝ մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Էդուարդո Էռնեկյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում «Հայփոստը» վաճառելու՝ կառավարության մտադրության մասին ոչինչ չի նշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ