News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015-2019 թվականներին Հայաստանում դպրոցականներին պլանշետներ տրամադրելու ծրագրի առաջին փուլի համար Կառավարությունը կհատկացնի 471, 7 մլն դրամ (մոտ 980 հազար դոլար): Այս որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ մայիսի 27-ի իր նիստում:

Ծրագիրը կտեւի 4 տարի, պիլոտային նախագիծը մեկնարկում է Վայոց Ձորի մարզում: Այս տարվա սեպտեմբերին այնտեղի դպրոցների առաջին դասարանցիներին 650 պլանշետներ կբաժանվեն: Պլանշետները հայկական արտադրության են՝ «ArmTab»:

Նշված գումարը կուղղվի ինչպես պլանշետների գնմանը, այնպես էլ դպրոցներում Wi-Fi կապի ներդրմանը, ինչպես նաեւ երկու առարկաների գծով էլեկտրոնային բովանդակությամբ ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ