News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան աշխատավարձի, գործուղումների, տրանսպորտային եւ այլ ծախսերը 2014 թվականին կազմել են 20 միլիոն դրամ: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, 2014-ի ընթացքում ՄԻՊ-ը կատարել է 275 արագ արձագանքում: Անդրեասյանը նշել է, որ իրենց աշխատակիցները այցելել են փակ հաստատություններ, եղել է 183 այցելություն, որից 125 եղել է պլանավորված, իսկ 58-ը՝ խնայողությունների հաշվին են իրականացրել:

Անդրադառնալով հոգեբուժարաններ իրենց այցելություններին, որոնց վերաբերյալ մեծ հնչեղություն ունեցող հրապարակումներ եղան, թե ինչպիսի «խայտառակ վիճակում» են դրան, Անդրեասյանը նշել է. «Առողջապահության նախարարությունն առաջին ամիսներին սվիններով ասում էր, որ նման բան գոյություն չունի, բայց այս տարվա առաջին եռամսյակում արդեն որակական աճ ենք տեսնում»:

Կարեն Անդրեասյանը նշել է, որ հրաժարվել են միջազգային գործընկերներից դրամաշնորհներ ստանալ, որպեսզի հասարակության մոտ շահարկումներ չլինեն, սակայն համագործակցում են տարբեր ՀԿ-ների հետ:

Տպել
Ամենաշատ