News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե դուք փողոցում տեսնում եք մուրացկանների փոքր երեխաների հետ, եւ ձեզ մոտ կասկածներ են առաջանում, որ այդ երեխան չի կարող կապ ունենալ ողորմություն խնդրող կնոջ հետ, ապա անմիջապես զանգահարե՛ք Ոստիկանություն կամ օմբուդսմենի գրասենյակ 116 համարով։ Այս մասին մայիսի 27-ին հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի այն հարցին, թե ինչ է ձեռնարկում գրասենյակը այն խնդրի կապակցությամբ, որ մուրացկանները հանցավոր դավադրություն են կազմակերպում մանկատների աշխատակիցների հետ եւ «վարձով» երեխաներ վերցնում՝ մուրացկանություն անելու նպատակով։

Անդրեասյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ խնդիրը կա, այդուհանդերձ նման դեպքերը շատ քիչ են։ «Երեւանում եւ Գյումրիում շատ քիչ են դեպքերը, երբ կարելի է մուրացկաններին տեսնել երեխաների հետ։ Շրջաններում այդ պրակտիկան գրեթե բացակայում է։ Եթե դուք նման բան եք տեսնում, ապա անմիջապես դիմեք իրավապահ մարմիններին։ Դրանով դուք մեծ օգնություն ցուցաբերած կլինեք, քան եթե նրանց 50 կամ 100 դրամ ողորմություն տաք»,- ասաց օմբուդսմենը։ Նա նաեւ նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիազորված է այցելել մանկատներ։ «Պատգամավորի խոսքը, թե մանկատները երեխաներին «վարձով» են տալիս, պետք է իրավապահ մարմինների համար հետաքննություն սկսելու առիթ դառնան»,- ասաց Անդրեասյանը։

Շարունակելով թեման՝ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը  հաճախ է փողոցներում մոտեցել «մայրերի» հետ ողորմություն խնդրող երեխաներին եւ հարցրել, թե այդ կինը նրանց մայրն է արդյոք։ Պատգամավորի խոսքով՝ երեխաները այդ հարցին բացասական պատասխան են տվել, իսկ «մայրերը» շտապել են հեռանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ