News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայաստան եւ Կիպրոսի միջեւ 2015թ. ռազմական ոլորտի համագործակցության պլան է ստորագրվել։

Ինչպես մայիսի 27-ին՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ ունեցած հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ պաշտպանության ղեկավար Սեյրան Օհանյանը, պաշտպանության ոլորտում հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են եղբայրական հարաբերությունների, փոխադարձ պատրաստվածության եւ աջակցության ու մոտեցումների վրա։ Միաժամանակ ստեղծվել է լուրջ պայմանագրային իրավական բազա։ Նախարարի խոսքով՝ այսօրվա բանակցություններում հստակեցվել են դինամիկ համագործակցության ուղղությունները։

Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը համագործակցությանը լրացուցիչ խթան կհաղորդի։

Նախարարը  տեղեկացրեց, որ ռազմական համագործակցության շրջանակներում գործում է հայ-կիպրական  հանձնաժողով, որը հայկական կողմից համանախագահում է պաշտպանության փոխնախարարը, իսկ Կիպրոսի կողմից՝ ՊՆ քարտուղարը։ Այս տարվա երկրորդ կիսամյակում կկայանա հանձնաժողովի 3-րդ նիստը, որի ընթացքում կորոշվեն համագործակցության շրջանակները։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը։ «Հանդիպումները նաեւ թույլ կտան հերթական անգամ արձանագրել ընդհանուր մոտեցումները եւ դրանց շրջանակներում համակարգել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»,- նշեց նախարարը եւ  հայտնեց, որ Կիպրոսի պաշտպանության նախարարը առաջարկել է համատեղ զորավարժություններ անցկացնել։

«Ես ընդունել եմ նաեւ Կիպրոս այցելելու նրա հրավերը»,- նշեց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ