News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր: Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:

Ընդունելով համատեղ հռչակագիր` կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել արդեն գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական եւ փոխըմբռնման ոգով: Ձգտելու են խթանել սերտ եւ ուղիղ համագործակցությունը Կանադա-Հայաստան եւ Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ: Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները` ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ