Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն՝ այսօր՝ մայիսի 27-ին, Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաեւ Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարեւոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: