News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին օատգամավոր Հակոբ Հակոբյանն ողջ օրը հիվանդանոցում է, նրան այժմ միայն մտահոգում է գազալցակայանի պայթյունից տուժած իր որդու եւ եղբոր առողջական վիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը»:

Նա նշեց, որ առայժմ որեւէ բան հստակ չէ, բժիշկները ամեն ինչ անում են վիճակը կայունացնելու համար, եթե պետք լինի, արտերկիր էլ կտանի: Ինչ վերաբերում է գազալցակայանին, նախկին պատգամավորն ասաց, որ 10 տարի է՝ այն աշխատեցնում են, տվել են վարձակալությամբ մի ընկերության, որպեսզի շահագործեն: Հարցին, թե ինչու գազալցակայանը աշխատեցնում էին առանց փորձաքննություն անցնելու, նա նշեց հետեւյալը.«Ես չեմ զբաղվել այդ հարցերով, բանտարկված եմ եղել, էդ ընկերությունը պետք է աներ փորփաքննություն»:

Իսկ թե ինչպես է եղել դեպքը, նախկին պատգամավորն ասաց, որ կոմպրեսատորը՝ ռետինե խողովակի հատվածում, պայթել է, իրենք բոլոր կանոնները պահպանել են, հոսանքազրկել, պարզապես գազը կուտակվել էր, այդ պատճառով էլ նման պայթյուն է եղել: «Տղաս մեր կողքի օբյեկտում է եղել, ռեստորանում, ձանը լսել է, եկել է, որ նայի: Աշխատողները կանոնները պահպանել են, հոսանքազրկել, պարզապես գազը հավաքված էր: Մենք ենք փակել լցակայանը, ոչ տրամադրություն ունենք, ոչ մի բան, ամբողջը վնասվել է, 400 հազար դոլարանոց կոմպրեսատոր է, դա վերականգնելը այդքան շուտ չի լինի : Փորձաքննությունը կապ չունի, դա իրենից բան էլ չի ներկայացնում, իսկ շլանգը բոլորի մոտ էլ պայթում է, մեր կայանում մի 20-30 անգամ պայթել է, տուժողներ չեն եղել, որովհետեւ գազը հավաքված չէր»,-ասաց նա:

Նա հաստատեց մեր այն տեղեկությունը, որ գազալցակայանը շահագործող «Կար-բեգ» ՍՊԸ-ն անցնում էր իր գործով՝ որպես հարկերից խուսափող կազմակերպություն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ