News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դոլարը Մոսկովյան բորսայում 2 շաբաթվա մեջ առաջին անգամ հատել է 51 ռուբլու շեմը նավթի շուկայում բացասական զարգացումների ֆոնին։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, տեղական ժամանակով ժամը 10։48-ի սահմաններում մեկ դոլարն արժեր 51.17 ռուբլի։ Եվրոն թանկացել 40 կոպեկով եւ կազմել 55.825 ռուբլի։

Գործակալության փորձագետները դոլարի աճը կապում են նավթի գների անկման հետ։ Նախօրեին Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմել է 64 դոլար եւ պահպանել այդ մակարդակը նաեւ այսօր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ