News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության  ժամանակ քննարկվել են բանակաշինության ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանրապետության ռազմական  գերատեսչության ղեկավարը հատկապես կարեւորել է  2015թ. բանակային տարվա առաջին կիսամյակի ավարտական փուլում նախատեսվող գործընթացների անթերի իրականացման անհրաժեշտությունը, խոսել միավորումներում եւ զորամասերում սպասվող  հսկողական ստուգումների, զորացրման եւ զորակոչի նախապատրաստման ու դրանց նպատակային կազմակերպման մասին:

Խորհրդակցության վերջում բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հրահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ