News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է մեկնել միայն այն գործուղումներին, որոնք իրոք օգտակար են պետության համար։ Այս մասին մայիսի 27-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին՝ Աբրահամյանը հայտարարեց. «Միջոցները պետք է ռացիոնալ ծախսել։ Եթե արտասահմանյան գործուղումը իրոք պետք է երկրին, ապա իհարկե պետք է մեկնել։ Սակայն մյուս դեպքերում, երբ իրական կարիք չկա, պետք չէ, ավելի լավ է հրաժարվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ