News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը Կիպրոսի ամենակարեւոր գործընկերներից մեկն է։ Այս մասին մայիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը։

Նախարարի խոսքով՝ Կիպրոսը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Կիպրոսի նախագահը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան էր այցելել։ «Գալով այստեղ՝ նա հաստատեց ամենաբարբարոսական արարքի զոհերի հիշատակը հարգելու  մեր պատրաստակամությունը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դա կոչ էր առ այն, որպեսզի նման  բան այլեւս չկրկնվի։

«Կիպրոսն ու Հայաստանը հակված են հարգել մարդու իրավունքները»,- ասաց նախարարը եւ հաստատեց իր երկրի երախտագիտությունը Կիպրոսի խնդրի հարցում Հայաստանի դիրքորոշման համար։ Նախարարը ընդգծեց կղզու վերամիավորման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ