News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին եւ 29-ին հանրապետության հյուսիսային շրջաններում մեծ է կարկուտի հավանականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ մայիսի 30-ից սկսած ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Առաջիկա օրերին անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի: Այսօր, 30-ին, 31–ին եւ հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում, իսկ մայիսի 28-ին եւ 29-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ մայիսի 28-ին եւ 29–ին մեծ է կարկուտի հավանականությունը»,-նշեց նա:

Մասնագետի խոսքով` այս տարի կարկտահարության դեպքերը մյուս տարիների համեմատ քիչ են եղել. «Բացառություն է կազմում մայիսի 23-ը, որ առանձին գյուղեր կարկտահարվեցին, բայց միջին արժեքը մյուս տարիներին նկատմամբ քիչ է»։

Գագիկ Սուրենյանը նշեց, որ մինչեւ հունիսի 10-ը հնարավոր է կարկուտ, մասնավորապես հանրապետության հյուսիսային շրջաններում. «Սակայն Արարատյան դաշտում բերք կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ