News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2015 թվականի մոդելային տարվա Hyundai Sonata ավտոմեքենան աշխարհի առաջին Android Auto համակարգով մեքենան կդառնա, որը փոխադրամիջոցին թույլ կտա հեշտությամբ փոխգործակցել վարորդի սմարթֆոնի հետ: Այս մասին տեղեկացնում է Automotive News-ը:

Android Auto-ի ստեղծման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի. Hyundai-ին ուժերը միավորել է Audi-ի, General Motors-ի եւ Honda-ի հետ: Google ընկերությունը Android Auto ներկայացրել է որպես համակարգ, որը թույլ է տալիս գտնվելով ղեկին՝ խոսել հեռախոսով, հավելվածների օգնությամբ երաժշտություն լսել եւ օգտագործել դրանց նավիգացիան:

Ford, Honda, Volkswagen եւ GMО ընկերությունները նույնպես հայտարարել են այս տարվա ընթացքում իրենց մեքենաներում Android Auto համակարգ ներդնելու ծրագրերի մասին: Hyundai Motor America-ի ավագ մենեջեր Քեյսոն Գրովերի խոսքով, շուտով ընկերության մեքենաները հագեցած կլինեն նաեւ CarPlay համակարգով: Այն Apple-ի մշակումն է՝ մեքենայի հետ iPhone-ի համատեղելիության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ