News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

«Հունիսը հանրապետության տարբեր հատվածներում տարբեր կերպ կարտահայտվի՝ հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում, միայն Վայոց Ձորում եւ Սյունիքում տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,- նշեց նա:

Մայրաքաղաքում ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը գիշերը կլինի 7-12 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը կբարձրանա մինչեւ 32-34 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 7-12–ի սահմանում, իսկ ամսվա երկրորդ կեսին, պայմանավորված տաք օդային հոսանքների  ներթափանցմամբ, կհասնի մինչեւ 32-34 աստիճան։

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերում ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է նվազել մինչեւ 2-5, իսկ ցերեկային ժամերին` 22-26 աստիճան:

Տավուշի մարզում ամսվա առաջին օրերին  գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում` մինչեւ 5-8, իսկ ցերեկվա ժամերին 27-31 աստիճան:

Լոռիում ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչեւ 3-6, ամսվա երկրորդ կեսին ցերեկային ժամերին կբարձրանա  մինչեւ 25-27 աստիճան: Սյունիքի մարզում գիշերային ժամերին կդիտվի 7-11 աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը սպասվում է մինչեւ 32-37 աստիճան տաքություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ