Ղրղզստանը արդեն երկու ամիս անց կարող է ԵՏՄ լիիրավ անդամ դառնալ: Այս մասին Պետերբուրգում ընթացող միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը:
«2014-ի դեկտեմբերին մենք Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիր ստորագրեցինք, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա երկու ամիսներին միության անդամ երկրները այն կվավերացնեն, եւ մենք ուրախ կլինենք ողջունել մեր գործընկերներին որպես այդ գործընթացի լիիրավ մասնակիցների»,-ասել է նա: