News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր՝ մայիսի 27-ին, մեկնարկել է նոր` «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան եւ այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին` Եվրախորհրդին եւ Եվրոպական միությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության եւ ժողովրդավարության սկզբունքների պահպանման, ինչպես նաեւ այն փաստի համար, որ մեր գործընկերները ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին»,-նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ այդ առթիվ ուսումնասիրել է կոռուպցիոն դրսեւորումների ռիսկը տարբեր երկրներում՝ հղում անելով  հատկապես Transparency International միջազգային կազմակերպության տվյալներին:

«Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը դանդաղ բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, եւ կարեւոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում»,-նշել է նախարարի տեղակալը՝ եւս մեկ անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը: Անդրադառնալով ծրագրին` Կարինե Հարությունյանը շեշտել է, որ այն կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում երեք խնդրի լուծմանը` հավասարություն, մատչելիություն եւ որակ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարեւորել է ծրագրի մեկնարկը: «Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաեւ գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, եւ ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի:

ԵԽ, ԱՊՀ եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ  Երեւանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: "Բոլոր ճանապարհները տանում են Երեւան",-նշել է ԵԽ ներկայացուցիչը`ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երեւանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը:

Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի` Արեւելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տեւողությունը 24 ամիս է: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015¬-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ եւ բարեվարքության մեխանիզմների մշակմանը եւ ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ