News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գազալցակայանների աշխատանքում պետք է լուրջ կարգուկանոն հաստատվի։ Այս մասին մայիսի 27-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ԱԳԼՃԿ-ներում տիրող իրավիճակի մասին  նա հարցրել է ՏԿԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանին։

«Երեկ ես հանձնարարել եմ ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող բոլոր աշխատանքները, որպեսզի ես կարողանամ Ձեզ ներկայացնել իրավիճակը։ Ամեն բանի մասին ես Ձեզ անձամբ կզեկուցեմ։ Անհրաժեշտության դեպքում մենք կդադարեցնենք շահագործումը»,- հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի ԱԳԼՃԿ-ում պայթյուն էր որոտացել, իսկ 2 շաբաթ առաջ նման 2 դեպք էլ գրանցվել էր Երեւանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ