News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 19:00-ին կայանալիք «Ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման» հավաքն ամեն կերպ խոչընդոտում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

«Այսօրվա հավաքի համար գնացինք, Օպերայից հոսանք խնդրեցինք, ոմն Սուրիկ ասաց, ես ձեր ենթակայանը չեմ, հոսանք չեմ կարա տամ: Բացի դա երեկ այնտեղ համերգ է եղել, ահռելի քանակությամբ աղբ կա թափած, կատաստրոֆիկ վիճակ, զանգեցինք «Սանիտեկ», մեզ ասեցին` չգիտենք՝ այսօր կարող ենք գալ, թե ոչ»,-ասաց նա:

Վաղինակ Շուշանյանը նշեց, որ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ իրենց լիազորությունների մեջ է մտնում միայն հավաք անցկացնել թույլ տալը, իսկ տեխնիկական մասը պետք է ապահովեն հավաքի կազմակերպիչները:

«Քաղաքապետարանում մեզ ասում են՝ մենք թույլ ենք տալիս, որ հավաք անեք, բայց տեխնիկապես ապահովել չենք կարող, կարող ա` պլակատներ էլ պետք գան, մենք հո էդ հարցն էլ չե՞նք լուծի: Մենք էլ եթե դվիժոկ բերենք, ոստիկանությունը թույլ չի տա դա Օպերա մտցնել»,- փոխանցեց Շուշանյանը:

«Ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման» հավաքի նախաձեռնողները պնդում են, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այսօրվա բողոքի ակցիան տեղի չունենա:

Հիշեցնենք, որ ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ