Հրապարակախոս Վլադիմիր Կարա Մուրզա-կրտսերը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Այս մասին իր Twitter-ում հայտնել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Հետո նրա վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները դեռեւս չեն ախտորոշել, թե որն է հրապարակախոսի ինքնազգողությունը վատանալու պատճառը:
Կարա Մուրզան 2000-2003 թվականներին եղել է սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի խորհրդականը, երբ վերջին Պետդումայում զբաղեցնում էր ՍՊՍ խմբակցության ղեկավարի պաշտոնը: Կարա Մուրզան «Սոլիդարնոստ» միավորված ժողովրդավարական շարժման անդամ է: