Մայիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 24-ամյա Վաղինակ Ո.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 19-ամյա Գարիկ Մ.-ի մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով՝ նրանից վերցրել է ոսկյա շղթա, բջջային հեռախոս եւ գումար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: