News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվ Հայաստանում, եւ Արցախում, ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Այս մասին NEWS.am-ին ասաց ամերիկահայ գործարար Անդրանիկ Բաղդասարյանը, որը մայիսի 27-ին 900 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ես 70 տարեկան եմ, ամենամեծ որդին 42 տարեկան է: Ժամանակն է, որ 40 տարեկանները աշխարհի տարբեր կողմից գան Հայաստան եւ սկսեն աշխատատեղեր բացել, երկրին օգնել: Դպրոցներ ենք սարքել, ճանապարհներ, եկեղեցիներ, սակայն ժամանակն է, որ Հայաստանում կիրառենք արտասահմանյան տեխնոլոգիաները»,- ասաց բարերարը:

Նա նշեց, որ ինքը 900 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է՝ առանց որեւէ հստակ նպատակի:

Նշենք, որ Անդրանիկ Բաղդասարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի ատենապետն է: Նա զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ