News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիահայերի  համար բավական դժվար է, սակայն Հայաստանի կառավարությունը նրանց համար անում է հնարավոր ամեն բան։ Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանսարյանը։

Նրա խոսքով՝ այդ աջակցությունը ներառում է բժշկական սպասարկում, երեխաների կրթություն, աշխատատեղերի ստեղծման ջանքեր։ «Չեմ ուզում իդեալականացնել։ Մենք երեխաներ չենք, եւ պետք չէ՛ խաբել ինքներս մեզ։ Նրանց համար իրոք դժվար է։ Սակայն մենք անում ենք ինչ կարող ենք»,- հայտարարեց փոխարտգործնախարարը։  Նա նշեց, որ վերջին ժամանակներս Սիրիայից Հայաստան հայերի հոսքի աճ չի նկատվել։ «Խնդիրը գումարը չէ։ Դժվար թե տեղափոխությունը կապված է անհավանական մեծ գումարների հետ։ Շատերը մնում են, որովհետեւ չեն կորցնում հույսը, որ ինչ-որ բան կփոխվի»,- եզրափակեց Մանասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ