News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանական կառույցներում հայ պատվիրակությունները ամեն կերպ պայքարում են ադրբեջանական խավիարով իրենց գործընկերներին կաշառելու փորձերի դեմ։ Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով «խավիարային դիվանագիտությունը» ամսեամիս, նստաշրջանից նստաշրջան ակտիվորեն աշխատում է ԵԽԽՎ-ում եւ «Եվրանեսթ»-ում։ «Ես տեսնում եմ դրա արդյունքը։ Նման մարդկանց պետք է անարգանքի սյունին գամել, խայտառակ խավիարակեր անվանել, սակայն դա դեռեւս չի տալիս իր արդյունքը։ Ի՞նչ է անում մեր ԱԳՆ-ն։ Պետք է կազմել պայքարի մեկ միասնական ռազմավարություն, այդ թվում՝ նախարարության մասնակցությամբ եւ հրավիրել սփյուռքին։ Պետք չէ սփյուռքը դիտարկել միայն որպես դրամի աղբյուր։ Այնտեղ կան ակտիվ երիտասարդներ, որոնք պատրաստ են միանալ այդ ռազմավարությանը»,- նշեց Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ