News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին ի կատարումն ՀՀ վարչապետի՝ հանրապետության գազալցակայանների նկատմամբ իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականի՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն  առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական եւ անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով եւ ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաեւ իրավապահ մարմինները»,-շեշտեց ՏԿԱԻ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ