News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության  եւ  Երեւանի գրողների միության վարչության, Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում մեկնարկել է դատապարտյալների համար նախատեսված «Գրական զրույցներ» ծրագիրը:

Արդարադատանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման մասնակից  բանաստեղծները դատապարտյալների համար ընթերցել են իրենց գործերը: Բանաստեղծ Հարություն Հովնաթանը, ներկայացնելով հայ մարդու ծագման եւ հայոց լեզվի աստվածային էությունը՝  նշել է, որ կարեւոր չէ, թե մարդը որտեղ է գտնվում, կարեւորը, թե ուր է նա նայում: Այս մտքի շուրջ էլ դատապարտյալները հարցեր են ուղղել Աստվածաշնչից, գրական տարբեր հերոսներից եւ մարդկային էության անկատարությունից: Հետաքրքիր զրույց է ծավալվել մեղքի,  արարչագործության եւ բանտված հոգիների շուրջ:

«Գրական զրույցներ» ծրագրի շրջանակում Երեւանի գրողների միության վարչության ու Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների խորհրդի անդամները նախատեսում են այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ:

Տպել
Ամենաշատ