News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը եւ ապագա ուղղությունների նախանշմանը:

Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրությունների, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում համընկնող մոտեցումների վրա: Շեշտվեց, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարիք ունի ակտիվացման, այն հասցնելով առեւտրատնտեսական, մշակութային, ուսումնակրթական եւ այլ ոլորտներում երկու երկրների ձեւավորած արդյունավետ փոխգործակցության մակարդակին:

Հանդիպման արդունքում Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները համաձայնեցրեցին պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետեւյալ առաջնահերթ ոլորտները. բարձր եւ աշխատանքային մակարդակի փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների եւ մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխականում եւ զինվորականների հանգստի կազմակերպում:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը եւ Խրիստոֆորաս Ֆոկաիդիսը ստորագրեցին պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

Հայաստանում գտնվելու ընթացքում Կիրպոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
Ամենաշատ