News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից եւ արդեն մոտենում են ավարտին:

Ամբողջությամբ ավարտվել է Երեւան - Սեւան - Իջեւան 148 կմ ընդհանուր երկարությամբ եւ Ոսկեպար - Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը:

Նշված հատվածներում աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական 6 կազմակերպությունների կողմից:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի խոսքով՝ փոսալցման աշխատանքների ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, ավտոճանապարհներին կրկին կկատարվեն համապատասխան աշխատանքներ։

«Ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջին հերթին կատարում ենք փոսալցման, այնուհետեւ՝ շահագործման եւ պահպանման աշխատանքները: Ճանապարհների սպասարկման գարուն-ամառ-աշուն ընթացքը ձգվում է ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 15-ը», - ասաց Հրաչյա Բաղդասարյանը:

Սեւանի տարածաշրջանում փոսալցման աշխատանքները մեկնարկել են ապրիլի երկրորդ տասնօրյակում եւ ավարտվել մայիսի 20-ին: Աշխատանքներն իրականացնող «Սեւան ՃՇՇ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Լյովա Ալավերդյանի կարծիքով՝ ճանապարհները շատ դեպքերում վնասվում են անվաշղթաներով երթեւեկող մեծ մեքենաներից:

«Այժմ ընթացքի մեջ են հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները, միջպետական ավտոճանապարհներին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ենք», - ասաց Լյովա Ալավերդյանը:

Միջպետական մայրուղու Իջեւանի հատվածի 36 կմ եւ Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածի 12 կմ երկարությամբ ճանապարհներին աշխատանքներն իրականացնում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Այստեղ վթարված հատվածների փոսալցումներն ավարտվել են մայիսի 21-ին:

Ճանապարհաշինական կազմակերպության գլխավոր ճարտարապետ Գառնիկ Թադեւոսյանի խոսքով՝ միջպետական ավտոճանապարհին իրականացվել է 1280 քմ, իսկ Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածում՝ 80 քմ փոսալցման աշխատանքներ, նորացվել են նաեւ ճանապարհային նշանները:

«Այդ ճանապարհահատվածներում տեղադրվել է 29 ճանապարհային նշան: Ամբողջ տարվա ընթացքում ճանապարհային նշանները փոխվում են, բացի փոսային նորոգումը՝ իրականացնում ենք նաեւ սպասարկման բոլոր աշխատանքները», - նշեց Գառնիկ Թադեւոսյանը:

Ոսկեպար - Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոճանապարհի 47 կմ երկարությամբ ճանապարհը կարգի է բերվել ու նորմալ երթեւեկելի դարձել «Լեւոն երկրորդ» ՍՊ ընկերության կողմից: Չնայած այս Ճանապարհի որոշ հատվածներ գտնվում են անմիջապես հակառակորդի դիտակետում, շինարարները սահմանված ժամկետում կատարել են նախապես պլանավորած աշխատանքներ:

«Մայիսի 21-ին ավարտել ենք միջպետական ճանապարհների փոսային նորոգումները: Հանրապետական ավտոճանապարհներին աշխատանքները կավարտենք մինչեւ այս ամսվա վերջ: Սահմանամերձ ճանապարհ է, մոտ 4 կմ այն կողմ հակառակորդն է։ Ճանապարհի 24-28 կմ-ն անչափ վտանգավոր հատված է։ Չնայած դրան՝ մեր ճանապարհաշինարարները կարգի են բերել ճանապարհը», - ասաց «Լեւոն երկրորդ» ՍՊԸ ճարտարապետ Արթիկ Աբովյանը:

Հայաստանի ճանապարհներին 2015թ. ընթացքում, ըստ նախնական հաշվարկի, կիրականացվեն շուրջ 180 հազար քմ փոսային նորոգումներ: Նախատեսվում է մինչեւ հունիսի 1-ն ամբողջությամբ ավարտվել միջպետական, իսկ մինչեւ հունիսի 10-ը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվող փոսալցման աշխատանքները:

Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարների հիմնական ուշադրությունն ուղղված կլինի հաջորդ փուլի՝ կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման, վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ