News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում գերմանական Մարշալի հիմնադրամի գիտաշխատող Նիկոլ Բուշեի՝ այդ հաստատության կայքում հրապարակված հոդվածը:

Անցյալ շաբաթ Լատվիայում կայացած գագաթաժողովում Եվրամիությունն ու «Արեւելյան գործընկերության» երկրները հաստատեցին, որ ժողովրդավարությունն անհրաժեշտ է՝ ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական ասոցացման համար: Սակայն Ուկրաինայում 2013-2014 թվականներին «Եվրամայդանի» ցույցերից հետո տեղի ունեցած իրադարձությունները հստակ հասկացրեցին, որ տարածաշրջանում ժողովրդավարության առաջընթացի ցանկացած ջանքի պարագայում պետք է դիտարկվի Ռուսաստանի կողմից գաղափարական ուղղակի մրցակցությունը:

Վերջին 15 տարիներին արեւմտյան ժողովրդավարության առաջընթացի հանդեպ Ռուսաստանի գործողությունները եռաստիճան գործընթաց են ձեւավորում: Առաջին աստիճանը վերաբերում է հենց Ռուսաստանին, երկրորդը՝ հետխորհրդային պետություններին, իսկ երրորդ եւ վերջին աստիճանը՝ Կենտրոնական Եվրոպային եւ Բալկաններին:

Բանավեճերն այն մասին, Արեւմուտքին ներքաշե՞լ Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմի» մեջ, թե՞ ոչ, միաժամանակ մոլորության մեջ են գցում եւ իմաստազուրկ չեն, եթե խոսքը ժողովրդավարության առաջընթացի մասին չէ:

Դրա համար հարկավոր է երեք ասպեկտ դիտարկել: Նախ՝ 1990-ական թվականներից Ռուսաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական եւ ոչ լիբերալ քաղաքական իրադարձություններն աստիճանաբար հավասարվեցին համաձայնեցված նորմերի: Դրանք հեռու չեն գաղափարախոսություն դառնալուց, եթե անգամ որպես այդպիսին չեն ձեւավորվել:

Երկրորդ՝ փաստը, որ Ռուսաստանի գործողությունները զուտ աշխարհաքաղաքական են, այլ ոչ թե գաղափարաբանական, նույնպես համոզիչ չեն: Երկրի ներսում Մոսկվայի նորմերը սերտորեն կապված են հետխորհրդային պետությունների հանդեպ նրա քաղաքականության եւ Եվրասիայի շուրջ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսլականի հետ: Ռուսական ղեկավարությունը սատարում եւ խրախուսում է արտերկրում այդ նորմերը:

Եվ երրորդ, արտերկրում Ռուսաստանի գործողությունների ամբողջությունը՝ որքան էլ ռեակտիվ, հանպատրաստից կամ տակտիկական լինեն, մատնանշում են ոչ ժողովրդավարական նորմերի զարգացման եւ աջակցության ռազմավարության՝ սաղմնավորման փուլում գտնվելու մասին:

Որպեսզի Արեւմտյան Եվրոպայում եւ Արեւմտյան Բալկաններում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարության առաջընթացը հաջողության հնարավորություններ ունենան, ներկա ջանքերը պետք է հարմարեցվեն՝ հաշվի առնելով ռուսական հանդիպակաց քաղաքականության առանձնահատկությունը, օրինակ՝ քաղաքացիական հասարակությանն աջակցության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ