News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցներ այսօր` մայիսի 27–ին, հավաքվել են կառավարության մոտ, որտեղից պատրաստվում են երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ եւ միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային (ֆոտոռեպորտաժ

«Սա բոլորիս պայքարն է, առավել եւս նաիրիտցիների, որովհետեւ նաիրիտցիները նույնիսկ այսօր պայմաններում չեն կարողանում վճարել էլեկտրաէներգիայի եւ մյուս կոմունալ վարձերը։ Հոսանքի թանկացումը կնշանակի, որ նաիրիտցիների մեծ մասը ստիպված կլինի այս ամիսներին կուտակած իրենց աշխատավարձերը ամբողջությամբ տանել ու հոսանքի վարձը վճարել»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը։

Անուշ Հարությունյանի խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը նաեւ կվտանգի գործարանի վերագործարկման պլանները։

«Նաիրիտի» հարյուրից ավելի աշխատակիցները հատուկ շապիկներով են, որոնց վրա գրված է Save Nairit եվ «Նաիրիտցիների պարտքի մարում»։

Այս պահին Ազատության հրապարակում արդեն հավաքվում են «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած բողոքի ակցիայի մասնակիցները։

Միաժամանակ, բողոքի ակցիաներ են անցկացվում Հայաստանի տարբեր մարզերւմ։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ