News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի թանկացումն իր հերթին բերելու է շղթայական թանկացումների։ Այս մասին այսօր` մայիսի 27–ին, Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային Ազատության հարապարակում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանը` ներկայացնելով հավաքվածների պահանջը իշխանություններին (ֆոտոռեպորտաժ

«Առանց այդ էլ էլեկտրաէներգիայի ներկայիս գինը խիստ անհիմն է, եւ անցած տարում մենք զգացել ենք դրա բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»,– ասաց ակտիվիստը` կարծիք հայտնելով, որ էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը վերջնականապես կկործանի երկիրը։

Լեւոն Զաքարյանը նշեց, որ ժողովուրդը պետք է չփակի ՀԷՑ–ի պարտքերը, իսկ ոլորտը ոտքի կանգնեցնելու համար ոչ թե բարձր սակագին է հարկավոր, այլ բարեխիղճ աշխատանք։

«Պահանջում ենք ոչ միայն ոչ մի լումա չբարձրացնել, այլեւ միջոցներ ձեռնարկել` սակագինը նվազեցնելու համար։

Նա ժողովրդին կոչ արեց պատրաստ լինել ակցիաների, բոյկոտների, անհնազանդության եւ նույնիսկ էլեկտրաէներգիայի դիմաց գումար չվճարելու։

Հաջորդ ակցիայի բնույթը եւ տեղը, ըստ Լեւոն Զաքարյանի կախված կլինի իշխանությունների գործողություներից։ Ելույթից հետո մեկնարկեց երթը։ Այն կանցնի Սայաթ Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով, ապա երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ:

Այնուամենայնիվ, երթից առաջ կազմակերպիչները տեղեկացրին, որ հաջորդ հավաքը կլինի հունիսի 19–ին Ազատության հրապարակում, որտեղ կորոշեն իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ