News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է փոխայցերի անհրաժեշտությունը` երկխոսության ակտիվացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի նախագծման համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավար Սեյշիրո էտոյին, բարեկամության լիգայի ղեկավարի տեղակալ Տակեակի Մացումոտոյին եւ խմբի անդամ, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով`հայ-ճապոնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար:

Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ակիրա Մուտոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ճապոնիայի ներքաղաքական զարգացումներին, երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, միջազգային կազմակերպություններում  համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Դեսպան Ակիրա Մուտոյի խնդրանքով հայկական կողմն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը: Հայկական պատվիրակության ղեկավարը դատապարտելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումն անիրավացիորեն շաղկապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Նա նշել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, եւ Թուրքիան այնտեղ որեւէ անելիք չունի: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Ադրբեջանի գործողությունները` նշելով, որ դրանք չեն համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին եւ առաջարկություններին:

Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ