News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարեւորել բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր նախագահի եւ խորհրդարանի նախագահի մակարդակով: Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսեւորում եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու եւ հիշատակելու են այդ փաստը:

Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձեւավորված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ այդ պատմությունը հայտնի է լավ էջերով: ՀՀ նախագահը եւ Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարեւորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել եւ համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ամուր հիմքերի եւ փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը: Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների միջեւ գործում է հայ-կիպրական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ