News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիան առաջին անգամ մասնակցում է «Նոր անուններ» փառատոնին, որն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ծագող Արեւի երկիրը ներկայացնում է Տոկիոյի 10-ամյա բնակչուհի, «Շչելկունչիկ» մրցույթի դափնեկիր Շիոկո Կուին, ով Հայաստան է ժամանել մոր հետ:

Փառատոնի մեկնարկի նախօրեին՝ մայիսի 27-ին, փոքրիկ դաշնակահարուհին եղել է հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական մշակութային կենտրոնում, կատարել Շոպենի, Շումանի եւ Շոստակովիչի ստեղծագործությունները, ինչպես նաեւ շփվել կենտրոնի սաների հետ:

Երիտասարդ երաժիշտների «Նոր անուններ» միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվում է 5-րդ անգամ: Դրան մասնակցելու համար Երեւան են ժամանել տարբեր երկրների ավելի քան 40 կատարողներ: Բացի Հայաստանից, փառատոնին մասնակցում են նաեւ երիտասարդ երաժիշտներ Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ