News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վանաձորի բնակիչներն այսօր` մայիսի 27–ին, միացան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ` տարբեր մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին։ Ակցիայի մի մասնակիցները նամակ հանձնեցին քաղաքապետին՝ իրենց պահանջները պատկան մարմիններին փոխանցելու համար:

«Էլեկտրաէներգիայի թանկացումը չունի հիմնավորում, պայմանավորված է երկրում տիրող ամենաթողությամբ, լայնածավալ կոռուպցիայով, որը տեղի է ունենում ՀՀ կառավարության գիտությամբ: Հատկապես մարզերի բնակչության համար, ովքեր ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, որտեղ գործազրկությունն ավելի մեծ ծավալների է  հասնում, նման թանկացումը կունենա ծանր հետևանքներ և էլ ավելի մեծ թվով քաղաքացիների կստիպի լքել իրենց հայրենիքը ու բռնել արտագաղթի ճամփան: ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ուղղված բոլոր միջոցառումները, հետաքննություն սկսել երկրում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ»,– ասվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀՀ կառավարությանը և Վանաձորի քաղաքապետին հասցեագրված նամակում։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանի տարբեր մարզերում։ Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած երթը դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ