News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իր երկարաժամկետ հավակնությունները կյանքի կոչելու փոխարեն, Եվրամիությունը հարեւանության երկրներում իր մտադրությունների պարզաբանման եւ հետագա ազդանշանները հղելու գործընթացում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր, վերլուծաբան Գյունտեր Վալցենբախը:

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագիրը հակասում է Ռուսաստանի շահերին, նա ընդգծեց. «Շատ քիչ կասկածներ կան, որ Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում վերջին տարվա ընթացքում ուղղակի կոնֆլիկտ կա «Արեւելյան գործընկերության» անդամ-երկրների ապագայի առնչությամբ»:

Ներկա իրավիճակում լարվածության թուլացումը շահավետ է թվում տարածաշրջանի առանցքային խաղացողների համար: Գյունտեր Վալցենբախը հիշեցրեց, որ, օրինակ, հռետորաբանության մակարդակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ԵՄ-ի եւ նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերությունների խորացումը «ողբերգություն» չէ, սակայն համապատասխան գործընթացները պետք է հարգեն Ռուսաստանի շահերը:

Վերլուծաբանի կարծիքով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հավանաբար, այս անգամ ճիշտ էին՝ նշելով, որ գործընկերությունն ընդլայնման հոմանիշը չէ, եւ որ ներկայում փոխհամաձայնությունն ու աստիճանական մերձեցումն առաջընթացի լավագույն ուղին են:

Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ ԵՄ «Արեւելյան գործընկերության» չորրորդ գագաթաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ