News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գոյություն ունի մայոնեզի ծագման մի քանի տարբերակ: Սակայն ամենից հավանականը վկայությունն է այն մասին, որ այն ստեղծվել է ֆրանսիական Մաոն քաղաքում, 1756 թվականին, երբ Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763թ.թ.) անգլիացիները գրավել են ֆրանսիական հողերը:

Ֆրանսիական զորքերի մարշալ Լուի Ֆրանսուա Արման դյու Պլեսին՝ դուքս Ռիշելյեն, մթերքի մատակարարման հետ կապված խնդիրներ է ունեցել: Պահուստարանում միայն բուսական յուղ, ձու եւ կիտրոն էր մնացել:

Ըստ Calend-ի, քանի որ ամենօրյա օմլեթները հասցրել էին ձանձրացնել, դուքս Ռիշելյեն խոհարարին կարգադրել է ձեռքի տակ եղած մթերքներից արտասովոր մի բան պատրաստել: Խոհարարը որոշել է բուսական յուղի հիմքով սոուս պատրաստել: Արտակարգ համեղ ստացված սոուսը ֆրանսիացի զինվորականներին դուր է եկել եւ «մայոնեզ» անունն է ստացել. ֆրանսերենից թարգմանաբար «mayonnaise» նշանակում է «մաոնական»: Եվ դա տեղի է ունեցել 1756 թվականի մայիսի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ